Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ շուրջ մոսկովյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 17.02.2021 - 14:07
17.02.2021 - 14:07 դիտում

Փետրվարի 17-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արտաքին քաղաքականանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է մաուլի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 17-ին Մոսկվայում նախատեսված է Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ