Լավրովն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է խոցված Մի-24-ի հետ կապված միջադեպը

Աննա Կոստանյան 10.11.2020 - 18:29
10.11.2020 - 18:29 դիտում

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են երեքշաբթի Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից խոցված ռուսական Մի -24 ուղղաթիռի հետ կապված միջադեպը, Բաքուն կրկին ներողություն է խնդրել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր բառացիորեն հենց նոր տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկերոջ միջև: Ադրբեջանական կողմից ԱԳ նախարարը կրկին ներողություն է խնդրել Ռուսաստանից՝ այս ողբերգական միջադեպի կապակցությամբ: Մոսկվան կրկին ընդգծել է շուտափույթ հետաքննության անհրաժեշտությունը», – ասել է Զախարովան RTVi հեռուստաալիքի եթերում:

Նա ընդգծել է, որ «սկզբունքորեն ռուսական կողմը բարձրացրել է վաղաժամկետ հետաքննության հարցը, որը պետք է համապատասխան արդյունքների հանգեցնի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ