Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

Աննա Կոստանյան 21.10.2020 - 15:45
21.10.2020 - 15:45 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, քննարկել է հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ կապված հրատապ հարցեր», – հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ