Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

Հրաչ Սահակյան 23.11.2020 - 22:46
23.11.2020 - 22:46 դիտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 23-ին Հորդանանի ԱԳ  նախարար Այման Սաֆադիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Հորդանանի կողմից ընդգծվել է Մոսկվայի որոշիչ դերը տարածաշրջանում կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու հարցում: Ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

«Սերգեյ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին`ուղղված  նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարին և բոլոր տիպի ռազմական գործողությունների դադարեցմանը: Հորդանանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորմանն անցնելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ քննարկման ընթացքում կարծիքների փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտների շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ