Լավրովը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Աննա Կոստանյան 23.10.2023 - 17:10
23.10.2023 - 17:10 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպելու են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):

Մոսկվան ևս հաստատել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին:

«3+3» ձևաչափի ձևավորման կարևորագույն նպատակը տարածաշրջանի խնդիրների լուծումն է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության:

«3+3»-ի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի ներկայության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ