Ի գիտություն արցախցի թոշակառուների, որոնց ապրիլի՝ 68000 դրամի աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են

Աննա Կոստանյան 28.04.2021 - 13:04
28.04.2021 - 13:04 դիտում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի գիտություն այն թոշակառուների, որոնց ապրիլ ամսվա՝ 68000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են:

Պարզաբանում ենք. քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը:

Բոլոր թոշակառուները, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ