Իրկուտսկի մարզում կրակոցներից վիրավորված զինկոմիսարը ՝ վերակենդանացման բաժանմունքում է

Աննա Կոստանյան 26.09.2022 - 16:52
26.09.2022 - 16:52 դիտում

Երկուշաբթի զինված տղամարդը կրակ է բացել Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկի զինկոմիսարիատում՝ վիրավորելով զինկոմիսար Ալեքսանդր Ելիսեևին: Շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Հրաձիգը ձերբակալվել է, նրան հարցաքննում են:

Ավելի վաղ Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում անհայտ անձը փորձել էր Մոլոտովի կոկտեյլով հրկիզել զինկոմիսարիատը։ Հրդեհն արագ մարել են, ոչ ոք չի տուժել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ