Իրենց համար ամեն ինչ դառնալու է դժոխք. Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 4.11.2020 - 23:02
4.11.2020 - 23:02 դիտում

Այսօր ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը՝ տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ, մի քանի  ուղղությամբ, այդ թվում՝ հյուսիսարևելյան անտառոտ հատվածում, փորձել են հարձակման փորձ իրականացնել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ։

«Ձորակները, անտառներն ու այն հատվածները, որոնց մասին նշում են, թե մի ձեռքի բազկի չափ տարածք է մնացել հասնելու համար, իրենց համար ամեն ինչ դառնալու է դժոխք»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ հարավում՝ Որոտան գետի երկայնքով, մի վաշտ փորձել է հարձակվել, կորցրել է 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ մարտերում կիրառվում է օդուժ՝ ոչ  մասշտաբային,  հրետանի՝  ևս ոչ մեծ քանակով, բայց, նրա խոսքով, առանձին տեղերում, որտեղ  հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը երբեմն բարձրանում է:

Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանն ասաց, որ այսօր Գեղարքունիքի հատվածում հայկական ՀՕՊ-ի կողմից առնվազն երեք թշնամական ԱԹՍ է խոցվել շատ կարճ ժամանակահատվածում: ՀՀ սահմանների այլ հատվածներում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ