Իրաքցի շիաների աշխարհազորի դիրքերն ավիահարձակման են ենթարկվել Սիրիայի հետ սահմանին

Գոհար Ստեփանյան 4.10.2020 - 15:48
4.10.2020 - 15:48 դիտում

Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդից մի քանի հարվածներ են հասցվել իրաքցի շիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատների դիրքերին Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհը կատարվել Է չճանաչված ռազմական ինքնաթիռներով: Դրա հետ մեկտեղ, ինչպես պնդում Է Իրաքի Rudaw հեռուստաալիքը, «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի 19-րդ բրիգադի դիրքերին օդից հարածներ են հասցրել ամերիկյան մարտական ինքնաթիռները, որոնք մտնում են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մեջ: Հարձակումը կատարվել Է Իրաքի Անբարի արեւմտյան նահանգում, որը սահմանակից Է Սիրիային: Հնարավոր տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ