Իրաքի նախագահ․ «Անկարան պիտի հարգի Իրաքի ինքնիշխանությունը»

Աննա Կոստանյան 2.10.2023 - 18:39
2.10.2023 - 18:39 դիտում

Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը «El Arabiya» և «El Hadath» հեռուստաալիքներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացված ռազմաօդային գործողությանը։

Նա նշել է, որ Բաղդադը փորձում է Անկարայի հետ անվտանգային համագործակցության գալ, ապա հավելել․ «Անկարան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը»։

Ռաշիդը նաև ընդգծել է, որ Թուրքիան պետք է հաշվի առնի Իրաքում տիրող իրավճակը, ինչպես նաև այն, որ ռազմական գործողությունների հեևանքով քաղաքացիական անձինք են մահանում։

«Թուրքիայի խախտումները մեկ օր տևողությամբ եղան Քուրդսիտանի տարածքում։ Թուրքական հարվածային ինքնաթիռները կրակ են բացել սահմանային գոտում և իրաքում գտնվող ռազմակայանների վրա։ Մենք դա չենք ընդունում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող խմբավորումների դեմ Իրաքի հյուսիսում իրականացվող ռազմաօդային գործողության մասին Թուրքիայի պաշտպանության նպարարությունը հայտնել էր հոկտեմբերի 1-ի երեկոյան։

Այն հաջորդել էր նույն օրը մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը, երբ 2 զինված անձ ձեռքի նռնականետով կրակ էին բացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ։

Ավելի ուշ թուրքական կողմը հայտնել էր, որ նրանցից մեկը եղել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/ՔԱԿ-PKK) անդամ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ