Իրաքի՝ կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը գերազանցել Է 50-ը

Աստղիկ Խաչատրյան 13.07.2021 - 11:05
13.07.2021 - 11:05 դիտում

Իրաքի Դի Քարի հարավային նահանգի Էն Նասիրիա քաղաքի կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցում հուլիսի 12-ին բռնկած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 52-ի: Առնվազն 70 մարդու հաջողվել Է փրկել, հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ «Իմամ Հուսեյն» քովիդ-հիվանդանոցում բռնկման պատճառ Է դարձել թթվածնի բալոնի անփույթ օգտագործումը, ինչը հանգեցրել Է դրա պայթյունի:

Էն Նասիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը տեղեկացրել Է, որ իրեն հաջողվել Է մեկուսացնել կրակի տարածումը: Պատահարի պատճառով նահանգի առողջապահության նախարար Սադամ աթ Թավիլը պաշտոնաթողության խնդրագիր Է տվել:

Ավելի վաղ հաղրդվել Էր 40 զոհի մասին: Արաբական հանրապետության վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին երկրում հայտարարել Է սուգ զոհվածների հիշատակին: Բացի դրանից, նա հանձնարարել Է ստեղծել ողբերգության պատճառների եւ բոլոր հանգամանքների հետաքննության հատուկ հանձնախումբ: Դա Իրաքում առաջին նման դեպքը չԷ կորոնավիրուսով հիվանդների համար հիմնարկությունում: Ապրիլի 24-ին Բաղդադի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվել Էր 82 մարդ եւ առնվազն 110-ը տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ