Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար:
Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով տարածաշրջանի երկու աղբյուրների: Նրանց թվում է եղել նաև Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն:
Իսրայելի պաշտպանության բանակի ավելի ուշ հրապարակված հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ կործանիչը հարվածել է այն օբյեկտին, որտեղ գտնվել են ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հաջիզադեի հետ մեկտեղ զոհվել են ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի հրամանատար Թահեր-փուրը և ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ռազմաօդային հրամանատարության հրամանատար Դավուդ Շայկիանը: