Իրանում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 29.03.2023 - 23:54
29.03.2023 - 23:54 դիտում

Իրանում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը 83 հազար բնակիչ ունեցող Շիրվան քաղաքից 13 կմ հեռու է եղել:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ