Իրանում 100-ից ավելի ուսանող է թունավորվել

Աննա Կոստանյան 27.01.2025 - 18:50
27.01.2025 - 18:50 դիտում

Թեհրանում 101 ուսանող է թունավորվել:

Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Թեհրանի նահանգային արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Շերվին Թաբրիզին։

Նրա խոսքով՝ Ֆարհանգյան համալսարանում թունավորված ուսանողների թիվը հասել է 101-ի, որոնցից 60-ը հոսպիտալացվել են։

Թունավորման պատճառը թունաձկան պահածոներն են եղել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ