Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու

9.06.2024 - 17:25 դիտում

Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։

Թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սայիդ Ջալիլին, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Փեզեշքիանը։

Նշենք, որ այսօր Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդը երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ