ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից ձեռնարկած գործողության արդյունքում Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին առավելագույն վնաս է հասցվել։
Այս մասին իր Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները՝ Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին մեծագույն վնաս է հասցվել։ Այստեղ ճիշտ բառը ոչնչացումն է»,- գրել է նա՝ հավելելով, որ ամենամեծ ավերածությունները եղել են գետնի խորքում։
«Ուղիղ թիրախին»,- առանձին հավելել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 22-ին հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի վրա:
Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը: