Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 10:32
21.05.2025 - 10:32 դիտում

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա 2023 թվականի հունվարի 27-ին ահաբեկչություն իրականացրած Յասին Հուսեյնզադեի նկատմամբ դատավճիռն ի կատար է ածվել:

Մայիսի 21-ի վաղ առավոտյան Հուսեյնզադեն մահապատժի է ենթարկվել։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 27-ին Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով զինված հարձակում էր իրականացրել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Հարձակումը կանխելիս սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, վիրավորվել դիվանագիտական առաքելության երկու աշխատակից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ