Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել Է 500-ը

Աննա Կոստանյան 5.10.2022 - 15:20
5.10.2022 - 15:20 դիտում

Առնվազն 530 մարդ վնասվածքներ են ստացել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղի Է ունեցել Իրանի հյուսիսային Խոյ քաղաքում: Այդ մասին հաղորդել Է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ տուժածների թիվը կարող Է առաջիկայում աճել: Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի կարծիքով, բազմաթիվ բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանի հետեւանքով, որ իրենց տները լքել են անմիջապես ստորգետնյա ցնցումների ժամանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ