Իրանում դատարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

26.07.2025 - 14:06 դիտում

Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել տեղի դատարանի շենքի վրա։

Haalvsh տելեգրամյան ալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ հարձակվողները կրակ են բացել շենքի ներսում։ Հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ դատարանի աշխատակիցների և զինծառայողների շրջանում:

Տուժածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Այս պահին հարձակվողների ինքնությունը և նրանց դրդապատճառները մնում են անհայտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ