Իրանում գազատար է պայթել. կան զոհեր և վիրավորներ

25.05.2024 - 16:12 դիտում

Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Աբդանան քաղաքում գազատարի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնել է Աբդանանի նահանգապետ Մուհամեդ Ռահմանին։

Նրա խոսքով, պայթյունը տեղի է ունեցել մասնավոր ընկերություններից մեկի կողմից հողային աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։

Պայթյունի հետևանքով նաև մեկ բնակելի տուն է ավերվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ