Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտը կրկին հարվածների է ենթարկվել, երկուշաբթի հայտնել է «Ալ-Ջազիրան»:
Օբյեկտին նոր հարվածների մասին հայտնել է Իրանի Ղոմ նահանգի ճգնաժամային կառավարման կազմակերպության ներկայացուցիչը, սակայն նա չի մանրամասնել, թե ով է պատասխանատու հարձակման համար։ Մորթեզա Հեյդարին նշել է, որ տարածքում գտնվող խաղաղ բնակիչներին վտանգ չի սպառնում։
Իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարվածներն իրականացրել է Իսրայելը։ Իսրայելի պաշտպանության ուժերը չեն հերքել, որ հարվածներ են հասցրել Ֆորդոյի շրջանում՝ միջուկային օբյեկտ մուտքը սահմանափակելու նպատակով: Այդ մասին հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը:
Ֆորդոն վառելիքի հարստացման գործարան է, որը գտնվում է Ղոմ քաղաքի մոտակայքում (Թեհրանից 150 կմ հարավ): Այն կառուցված է լեռնային տարածքում և գետնի տակ է՝ մոտ 80-100 մ խորությամբ։