Իրանի քաղաքացու վարած բեռնատարի և Mitsubishi-ի բախման հետևանքով 3 մարդ է զոհվել

Աննա Կոստանյան 11.08.2023 - 18:24
11.08.2023 - 18:24 դիտում

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են Renault մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․, ԻԻՀ քաղաքացի) և Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1965 թ․). ճանապարհին վառելիքի արտահոսք է թափվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի միակողմանի երթևեկությունն ապահովելու նպատակով կտրել ճանապարհամերձ ծառերի ճյուղերը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Ռ․Կ․-ի, երկու ուղևորների դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ