Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո ԵՄ ներկայացուցիչը կմեկնի ԱՄՆ

26.03.2022 - 17:22 դիտում

Թեհրանում Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կանիի հետ բանակցություններից հետո Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, Եվրամիության դիվանագիտական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան մարտի 28-ին կմեկնի Վաշինգտոն՝ տեղեկացնում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ Մորան Թեհրան կժամանի մարտի 26-ի երեկոյան, իսկ մարտի 27-ին Իրանի ԱԳ փոխնախարարի հետ կքննարկի միջուկային գործարքի հետ կապված չլուծված հարցերը: Հաջորդ իսկ օրը Մորան կմեկնի Վաշինգտոն՝ խորհրդակցելու ԱՄՆ պաշտոնյաների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ