Իրանի խորհրդարանը հաստատել ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու օրինագիծը

25.06.2025 - 13:39 դիտում

Իրանի խորհրդարանը հաստատել է Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին օրինագիծը:

Խորհրդարանի ներկայացուցիչ Ալիռեզա Սալիմին տեղեկացրել է, որ ըստ փաստաթղթի՝ գործակալության աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան՝ ստուգումներ անցկացնելու համար, եթե Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի, և չերաշխավորվի միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու՝ Իրանի իրավունքը:

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս շուտ վերսկսել Իրանում միջուկային պաշարների ստուգումները: Կառույցի տվյալով՝ ամերիկյան հարվածների հետևանքով տուժել են Նաթանզի օբյեկտի ստորգետնյա սրահները, որտեղ նախկինում ուրանի հարստացում է իրականացվել:

Ռադիոակտիվ և քիմիական նյութերի տեղային արտանետում է գրանցվել, սակայն օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չկան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ