Իրանի զինված ուժերը ջախջախիչ հարված կհասցնեն ցանկացած անմիտ գործողության.Մոհամմադ Ռեզա Աշտիանի

Աստղիկ Խաչատրյան 21.09.2021 - 11:55
21.09.2021 - 11:55 դիտում

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանի հակառակորդների անհիմն գործողությունները ջախջախիչ հարված կստանան։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim տեղեկատվական գործակալությունը։

Աշտիանին ընդգծել է, որ Իրանը վճռական է տրամադրված ռազմական իր ծրագրերը առաջ մղելու հարցում, որոնք հիմնված են երկրի ռազմական դոկտրինի վրա։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը ջախջախիչ հարված կհասցնեն ցանկացած անմիտ գործողության։

«Իրանն արդեն ցույց է տվել, որ իր պաշտպանունակությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռքբերումները ուղղված են միայն երկրի անվտանգության ապահովմանը, սահմանների պաշտպանությանը և ցանկացած պոտենցիալ սպառնալիքի կամ ագրեսիայի դեմ պայքարին»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ այս օրերին Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժություններից, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին իրանցի վարորդների ձերբակալությունից հետո: Ավելի վաղ հայտնել էինք որ Իրանցի հոգևորականը կոշտ քննադատության է ենթարկել ադրբեջանա-թուրքական տանդեմը։

personanews.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ