Իրանի հարավային Բանդար-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել՝ հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցների տվյալով՝ տեղի ունեցածի հետևանքով տուժածների թիվը հասել է 400-ի, զոհերի մասին տեղեկություններ չկան:
Տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել մեկ կոնտեյների պայթյունի պատճառով: Թե ինչ է եղել տարայի ներսում՝ դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է նաև մեկ շենք։
Ծառայությունից հայտնել են, որ դեպքի տարածքն ամբողջությամբ վերահսկողության տակ է, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Նշվում է, որ բոլոր բուժհաստատությունները բերված են լիարժեք պատրաստության, տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Փրկարարական աշխատանքների և հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո դեպքի մասշտաբները մանրակրկիտ կուսումնասիրվեն, և խախտումների հայտնաբերման դեպքում կձեռնարկվեն իրավական միջոցներ՝ հայտնել են վարչությունից: