Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վաղը կայցելի Հայաստան

Աննա Կոստանյան 25.05.2021 - 15:03
25.05.2021 - 15:03 դիտում

Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ