Իրանի արտգործնախարարը Թուրքիայում քննարկումներ կունենա տարածաշրջանային հարցերի շուրջ

Աննա Կոստանյան 17.01.2023 - 13:20
17.01.2023 - 13:20 դիտում

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը Մևլութ Չավուշօղլուի հրավերով մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու և քննարկումներ ունենալու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Նախատեսվում է, որ Իրանի ԱԳ նախարարը թուրք պաշտոնյաների հետ կքննարկի երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր։

Ավելի վաղ Աբդոլլահիանը աշխատանքային այցեր էր կատարել Լիբանան և Սիրիա։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Թուրքիայից հետո Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան:

Աղբյուրի համաձայն՝ «հատուկ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի իրավիճակին՝ հաշվի առնելով դրա կարևոր նշանակությունը տարածաշրջանային անվտանգության հարցում, ինչպես նաև շեշտվելու է նախագահ Ռայիսիի՝ հարևանության քաղաքականությունը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ