Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ժամանել է Ադրբեջան:
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում Ալի Աքբար Ահմադիանն այցելել է Ադրբեջան՝ անվտանգության, դիվանագիտության և քաղաքականության ոլորտներում կապերի ամրապնդման նպատակով:
Հրապարակումների համաձայն՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի նաև Հայաստան: Ահմադիանը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: