Իրանից հայտնում են՝ կապ չունեն Նեթանյահուի կեցավայրին հասցված հարվածի հետ

Աննա Կոստանյան 22.10.2024 - 14:12
22.10.2024 - 14:12 դիտում

«Իրանը որևէ կապ չունի սիոնիստական ռեժիմի ղեկավարի կեցավայրին հասցված հարվածի հետ»: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավեի վաղ Իրանին մեղադրել էր իրեն և կնոջը վերացնելու փորձի մեջ։

Իրանից նաև հայտարարել են՝ պատրաստ են ենթարկվել Իսրայելի հարձակմանը և անմիջապես պատասխանել դրան։ Միաժամանակ, երկիրը հույս է հայտնել, որ իրավիճակը նման զարգացման չի հանգեցնի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ