Իրանը նոր հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 20.06.2025 - 20:35
20.06.2025 - 20:35 դիտում

Իրանը նոր լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ գերծանր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Fars գործակալությունը։

Իսրայելի վրա Իրանի լայնածավալ հրթիռային հարձակումը հաստատել է նաև ՑԱՀԱԼ-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ներկայումս գործողություն են իրականացնում հրթիռները որսալու համար։ Բնակիչներին հանձնարարվել է մնալ ապաստարաններում և սպասել երկրի թիկունքի հրամանատարության հետագա հրահանգներին։

Իսլամական Հանրապետությունը մոտ 20 հրթիռ է արձակել, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը։ 12-րդ ալիքն էլ հայտնել է, որ Իսրայելում չորս արկ է ընկել, իսրայելցի բժիշկները օգնություն են ցուցաբերել Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորված 17 մարդու։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ