Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

20.06.2025 - 12:06 դիտում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Իրանը միջուկային ռումբի վրա չէր աշխատում, երբ սկսվեցին Իսրայելի հարձակումները։

Այս մասին նա ասել է La Nacion թերթին տված հարցազրույցում։

«Պատասխանն այս պահին «ոչ» է։ Բայց դա դրան տանող բազմաթիվ տարրեր ուներ»,- ասել է Գրոսին՝ պատասխանելով հարցին, թե Իրանը միջուկային ռո՞ւմբ էր պատրաստում:

Գրոսսին նաև արձագանքել է ենթադրություններին, թե որքան ժամանակ կարող է պահանջվել Իրանից միջուկային ռումբ ստեղծելու համար:

«Մենք պետք է շատ զգույշ լինենք ժամանակագրական հարցերում: Մենք բոլորս հիշում ենք ողբերգական հայտարարությունը, որ Իրաքին անհրաժեշտ է եղել 45 րոպե զենքն օգտագործելու համար»,- հավելել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ