Իրանը հերքում է և հայտարարում, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ չի արձակել

24.06.2025 - 14:00 դիտում

Իրանը հերքում է հրադադարը խախտելու և Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու տեղեկությունները։ «Հերքվում է այն լուրը, որ Իրանը սիոնիստական ռեժիմի նկատմամբ հրադադարի պարտադրումից հետո հրթիռներ է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ»,- գրում է Tasnim գործակալությունը։ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբն ևս հերքել է վերջին ժամերին Իրանի կողմից հրթիռային հարձակումների մասին հաղորդագրությունները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, թե հրադադարի հաստատումից հետո Իրանից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը՝ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ