Իրանը հարվածել է իսրայելական Հայֆա քաղաքի էլեկտրակայանին

Աստղիկ Խաչատրյան 16.06.2025 - 09:03
16.06.2025 - 09:03 դիտում

Իրանի՝ Իսրայելին հասցրած հրթիռային վերջին հարվածների հետևանքով երեք մարդ է մահացել, 67-ը՝ վիրավորվել և հոսպիտալացվել, հաղորդել է The Times of Israel թերթը։

Վերջինիս տվյալներով՝ իրանական չորս բալիստիկ հրթիռ հարվածել է Իսրայելի կենտրոնական հատվածին։ Շտապօգնության ծառայությունը տուժածներին հիվանդանոցներ է տեղափոխել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է, վեց մարդ միջին ծանրության վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ հաղորդվում էր 29 հոսպիտալացվածի մասին։

Միաժամանակ իրանական հրթիռը խոցել է իսրայելական Հայֆայի էլեկտրակայանը։ Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է էլեկտրակայանի տարածքից բարձրացող ծխի շերտը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ