Իրանի զինված ուժերը Իսրայելի ռազմական օբյեկտների դեմ հրթիռակոծության նոր ալիք են իրականացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Mehr-ը տեղեկացնում է, որ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի տարբեր քաղաքներում շչակներ են միացվել Իրանից հրթիռների արձակումից հետո: Իրանական հրթիռակոծությունների նոր ալիքի ընթացքում թիրախավորվել են Իսրայելի Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքները: Նշվում է նաև, որ իսրայելական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ իրանական հրթիռները հարվածել են Հայֆային և Տիբերիային: Իսրայելի 12-րդ ալիքը նաև հայտնել է Ալ Քուդսում (Արևելյան Երուսաղեմ) մի քանի պայթյունների մասին։