Իրանը դադարեցրել է բոլոր ներքին և միջազգային ավիաչվերթերը

Աստղիկ Խաչատրյան 13.06.2025 - 19:54
13.06.2025 - 19:54 դիտում

Իրանի իշխանությունները կարգադրել են դադարեցնել բոլոր ներքին և միջազգային ավիաչվերթերը, ուրբաթ հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները: Համապատասխան որոշումն ընդունել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Դա պայմանավորված է Իրանի բազմաթիվ օբյեկտներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներով: Մասնավորապես, վնասվել է Թավրիզի օդանավակայանը, որն օգտագործում են նաև իրանցի զինվորականները։

Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով Թել Ավիվում փակվել է նաև «Բեն Գուրիոն» օդանավակայանը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Միաժամանակ Իսրայելի և Իրանի շուրջ լարվածության սրման պատճառով շատ ավիաընկերություններ են վերանայում Մերձավոր Արևելք իրենց երթուղիներն ու չեղարկում չվերթերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ