Իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթանակ տարավ, մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է. Ալեքսանյան

Աստղիկ Խաչատրյան 12.05.2025 - 11:05
12.05.2025 - 11:05 դիտում

Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը: Կատարելապե՛ս: Մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:

«Այնպես որ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ: Մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում անձամբ ընդդիմությանը հորդորել է, որ գան իրական Հայաստանի դաշտ և խոսեն իրական խնդիրների մասին:

«Ողջունում եմ, որ դա սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում ԼՂ-ից ու մնացածից, ու ձեզ համար առանցքային, քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրներից, բայց դա էլ որակով արեք, խնդրում եմ»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ