Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով Սիրիայում չորս զինվոր է զոհվել

19.11.2022 - 13:52 դիտում

Սիրիական բանակի դիրքերի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Իսրայելական ռազմաօդային ուժերը տեղական ժամանակով ժամը 6:30-ին ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին երկրի կենտրոնում և ափին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը։

Նշվում է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 13-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել էին սիրիական «Շայրաթ» օդանավակայանի վրա, ինչի հետևանքով սիրիացի երկու զինվոր  էր զոհվել, երեքը՝ վիրավորվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ