Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանն ընտրել են որպես այլընտրանքային վայրէջքի վայր։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, հայտնում է ադրբեջանական Report֊ը։
Ինչպես Report-ին հայտնել են Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, առավոտյան ժամերին Բաքվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք են կատարել հետևյալ միջազգային չվերթները՝ “AJet” – Ստամբուլ–Թեհրան (Boeing 737), “Fly Dubai” – Մինսկ–Դուբայ, Կազան–Դուբայ, Սանկտ֊Պետերբուրգ–Դուբայ, Մոսկվա–Դուբայ (Boeing 737), “Air Arabia” – Մոսկվա֊Շարժա (Airbus A320), “Jazeera Airways” – Մախաչկալա–Քուվեյթ, Մոսկվա–Քուվեյթ (Airbus A320), “Etihad Airways” – Մոսկվա–Աբու-Դաբի (Boeing 787), “Turkish Airlines” – Ստամբուլ–Փհուկետ (Airbus A330)։