Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի մի շարք թիրախներ

21.10.2023 - 12:07 դիտում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին։ Իսրայելի բանակի տվյալով՝ ոչնչացվել են օպերատիվ շտաբներ, հակատանկային կայանքներ, դիտակետեր:

ՑԱԽԱԼ-ը թիրախավորել է նաև Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտները: Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքից արձակումներին: Երկու կողմից զոհերի ընդհանուր թիվը հասնում է 5000-ի, այդ թվում՝ օտարերկրացիներ, 20-ից ավելի լրագրողներ:

Իսրայելական կողմի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները պատանդ են վերցրել ավելի քան 200 մարդու։ Շարժումը հայտնում է, որ գերեվարել են 200-250 մարդու։ Այսօր ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ ազատ է արձակել ԱՄՆ երկու քաղաքացու։

«Մայրն ու դուստրը ազատ են արձակվել մարդասիրական նկատառումներով՝ ամերիկյան ժողովրդին և աշխարհին ապացուցելու, որ Ջո Բայդենի և նրա վարչակազմի հայտարարությունները անհիմն սուտ են»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ