Իսրայելը 50 կործանիչով հերթական հարձակումն է իրականացրել Իրանում ուրանի հարստացման օբյեկտների վրա

Աստղիկ Խաչատրյան 18.06.2025 - 11:09
18.06.2025 - 11:09 դիտում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հարձակվել է իրանական արտադրական օբյեկտների վրա, որոնք զբաղվում են ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրությամբ, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Ավելի քան 50 իսրայելական ՌՕՈւ կործանիչներ, հետախուզության վարչության ճշգրիտ ղեկավարությամբ, մի շարք հարձակումներ են իրականացրել Թեհրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա:

Իրանի միջուկային զենքի ծրագրին վնասելու ջանքերի շրջանակներում հարձակում է իրականացվել Թեհրանում ցենտրիֆուգների արտադրության օբյեկտի վրա, ինչը թույլ կտար իրանական ռեժիմին ընդլայնել և զարգացնել միջուկային զենքի զարգացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ հարձակման ժամանակ հարվածներ են հասցվել զենքի արտադրության մի քանի օբյեկտների։

«Հարվածների թվում զենքի գործարանների արտադրությունն էր «Երկիր-երկիր» հրթիռների բաղադրիչների արտադրությունը, որոնք իրանական վարչակարգը արձակում է Իսրայել պետության ուղղությամբ», – ասել է մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարվածներ են հասցվել նաև ինքնաթիռների ոչնչացման համար նախատեսված «Երկիր-երկինք» հրթիռների համակարգեր և բաղադրիչներ արտադրող գործարաններին։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ