Իսրայելը ստացել է ԱՄՆ-ի ուղարկած զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը

Աստղիկ Խաչատրյան 19.10.2023 - 19:52
19.10.2023 - 19:52 դիտում

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ստացել են ԱՄՆ-ի ուղարկած զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը:

Նշվում է, որ զրահատեխնիկան փոխանցվել է պաշտպանության բանակին՝ ռազմական գործողությունների ժամանակ վնասվածների փոխարեն:

Իսրայելի ՊՆ-ից հավելել են, որ մատակարարումները համապատասխանում են բանակի կարիքներին և ընդգրկում են մասնագիտացված տրանսպորտային միջոցների լայն սպեկտր, այդ թվում՝ շտապ օգնության զրահապատ մեքենաներ, մարտական զրահապատ մեքենաներ, մարտավարական բեռնատարներ և ինժեներական սարքավորումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ