Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին ու սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իրանցի ժողովրդին ուղղված ուղերձում։
«Ագրեսիվ հակառակորդն անհաջողություն կրեց երկրում սոցիալական անկարգություններ հրահրելով Իրանի միջուկային հետազոտությունները խափանելու և օբյեկտներ ոչնչացնելու իր նպատակներին հասնելու հարցում»,- ասված է տեքստում։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի ԶՈՒ հարվածների հետևանքով Իսրայելում ավերածությունների ծավալն աշխարհին ցույց տվեց, որ «Իրանի պես հզոր երկրի դեմ նման արկածախնդրության գինը, պարզվում է, սարսափելի է»։