Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Թեհրանի միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտների, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Զինվորականների տվյալներով՝ այս հարձակմանը մասնակցել է ավելի քան 60 կործանիչ, արձակվել է 120 զինամթերք։
«Թիրախների թվում էին հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և հրթիռային շարժիչների ձուլման համար օգտագործվող հումք արտադրող օբյեկտներ», – ասվում է հայտարարության մեջ։
Հարվածներն ուղղված են եղել նաև Պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների միջուկային կազմակերպության կենտրոնակայանին․ կազմակերպությունը Իրանի կառավարության համար առաջատար տեխնոլոգիաներ և զինամթերք է մշակում։