Իսրայելական զորքերի գնդակոծության հետևանքով զոհվել Է Reuters-ի լուսանկարիչը․ 3 լրագրող վիրավորվել է

Աստղիկ Խաչատրյան 13.10.2023 - 21:41
13.10.2023 - 21:41 դիտում

Reuters-ի լուսանկարիչ Իսամ Աբդալլահը սպանվել է Լիբանանի հարավում՝ լրագրողներին տեղափոխող մեքենային իսրայելական հարվածի արդյունքում: Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Al-Jazeera-ն հայտնել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական հրետակոծության հետևանքով մեկ լրագրող է զոհվել, երեքը՝ վիրավորվել, այդ թվում՝ հեռուստաալիքի երկու աշխատակից։

«Reuters-ի լուսանկարիչ և լրագրող Իսամ Աբդալլան սպանվել է երկրի հարավում գտնվող Ալմա ալ-Շաաբում (գյուղում՝ խմբ.)»,- ասվում է Ալ-Մայադինի հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ