Իսպանիայում նորից հորդառատ անձրևներ են, այս անգամ թիրախում Մալագանն է

Աննա Կոստանյան 14.11.2024 - 19:30
14.11.2024 - 19:30 դիտում

Մահացու անձրևները վերադառնում են Իսպանիա: Վալենսիայում 220 մարդու կյանք խլած և համատարած ավերածություններ առաջացրած ջրհեղեղից երկու շաբաթ անց հարվածի տակ է հայտնվել հարավային Մալագա նահանգը:

Տեղական իշխանություններն աղետի մասին նախազգուշացումներ են ուղարկել բնակիչներին և Գուադալորս գետի մոտ ապրող 3000 մարդու խնդրել լքել իրենց տները: Նահանգում փակ են դպրոցներն ու խանութները:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ եղանակային նոր հարձակումից կարող են տուժել նաև Իսպանիայի մյուս շրջանները, մասնավորապես՝ Վալենսիան և Բալեարյան կղզիները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ