Իսպանիայում գնացքների վթարի զոհերի թիվը հասել է 4 տասնյակի

Աստղիկ Խաչատրյան 19.01.2026 - 19:53
19.01.2026 - 19:53 դիտում

Իսպանիայի հարավում երկու գնացքի բախման հետևանքով զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, հասել է 39-ի: Մոտ 170 մարդ վիրավորվել է, նրանցից 75-ը՝ հոսպիտալացվել: Երկու գնացքում եղել է շուրջ 400 ուղևոր՝ հայտնում է BBC-ն։

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Իսպանիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ «այն շատ տարօրինակ» է, քանի որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։ Ըստ նախարարի՝ նոր էր նաև գնացքը: Միջադեպը համարվում է երկրի ամենամեծ երկաթուղային վթարը վերջին տասնամյակում։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հետաձգել է այսօր նախատեսված բոլոր միջոցառումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ