Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով կան մահացածներ և վիրավորներ

19.07.2022 - 20:13 դիտում

Անտառային հրդեհների պատճառով տարհանվել է Իսպանիայի հյուսիսարևմտյան 32 քաղաքի շուրջ 6000 բնակիչ՝ հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Կրակը մոլեգնում է հիմնականում Լոսասիո բնակավայրում։

Լրատվամիջոցների տվյալով՝ մահացել է երկու մարդ, ընդհանուր առմամբ տուժել է 15 մարդ, այրվել է մոտ 60 հազար հեկտար անտառային տարածք։

Ծայրահեղ շոգ եղանակի պատճառով Իսպանիան արդեն մեկ շաբաթ է՝ պայքարում է հրդեհների դեմ, որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ