Իսպանացի օրենսդիրները հորդորում են իրենց երկրի կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Աստղիկ Խաչատրյան 27.05.2021 - 11:49
27.05.2021 - 11:49 դիտում

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝

– իրագործել 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը.
– մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների հանդեպ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով.
– տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ.
– դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ