Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 1-ին՝ ժամը 19:31-ին, Երևանի Սարյան փողոցում պայթյունի ձայն է լսվել:
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, պայթյունը տեղի է ունեցել Սարյան փողոց 2/2 հասցեի մոտակայքում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։